Պայմանագրերում չներառվող` առանձին արբիտրաժային համաձայնություն` կոնկրետ արբիտրների ընտրությամբ, կնքելու ցանկության դեպքում «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ առընթեր մշտապես գործող առևտրային արբիտրաժ խորհուրդ է տալիս կնքել արբիտրաժային համաձայնության հետևյալ տարբերակը:
Արբիտրաժային համաձայնագիր
ք …………00.00.10թ.
«………» ՍՊԸ-ն, այսուհետև` Ընկերություն, ի դեմս ……… մի կողմից և քաղ/ իրավ. անձ(տվյալները), այսուհետև` Հաճախորդ, մյուս կողմից, միասին անվանվելով «Կողմեր», կնքեցին սույն արբիտրաժային համաձայնությունը հետևյալի մասին.
Կողմերի միջև …… թ. կնքված թիվ …… պայամագրի և դրա կատարումն ապահովող …… թ. կնքված թիվ ………… պայմանագրի կապակցությամբ ծագած բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությունը, հանձնվում է «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ առընթեր մշտապես գործող առևտրային արբիտրաժին, այսուհետ` Արբիտրաժ:
Արբիտրաժում գործի քննությունը իրականացվելու է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ առընթեր մշտապես գործող առևտրային արբիտրաժի կանոնադրությանը և կանոնակարգին համապատասխան: Ընդ որում, սույնով հաճախորդը հավաստիացնում է , որ տեղեկացված է «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ առընթեր մշտապես գործող առևտրային արբիտրաժում գործերի քննության ընթացակարգին: Վերոհիշյալ նորմատիվային նյութերը տեղակայված են www……………, կայքում, ինչպես նաև դրանք կարելի է ստանալ արբիտրաժից կամ Ընկերության/բանկի գլխամասային գրասենյակից և մասնաճյուղերից:
Կողմերը սահմանում են, որ արբիտրաժային տրիբունալը ձևավորվում է միանձնյա արբիտրի կազմով և արբիտրաժային տրիբունալը նախագահող միանձնյա արբիտր է ընտրվում «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ առընթեր մշտապես գործող առևտրային արբիտրաժի արբիտր…………………:
Կողմերը պայմանավորվում են, որ վեճի քննությունը կիրականացվի միայն գրավոր նյութերի հիման վրա` առանց բանավոր քննության անցկացման:
Վեճերը լուծվում են ՀՀ նյութական իրավունքի նորմերին համապատասխան:
Արբիտրաժային դատավարության լեզուն հայերենն է, արբիտրաժի վայրը` ք. Երևանը:
Սույն համաձայնությունը կնքված է հայերեն լեզվով, երեք օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ: