«Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 24.01.2003թ.: Այն իր նպատակներն իրականացնելու համար ստեղծել է «Արբիտրաժային դատարան» և «Արբիտրների բարձրագույն դպրոց» կառույցները: «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության խնդիրներն ու նպատակներն են՝

  • Օժանդակել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության և իրավական պետության զարգացմանը և ամրապնդմանը
  • Նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության խորացմանը
  • Օժանդակել ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը
  • Աջակցել ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը
  • Նպաստել ՀՀ-ում աղքատության կրճատմանը և սոցիալական խնդիրների լուծմանը
  • Միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքերին համապատասխան նպաստել մարդու իրավունքների և ազատության պաշտպանությանը
  • Իրականացնել փաստաբանների և արբիտրների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման ծրագրեր
  • Նպաստել ՀՀ-ում օրենքի գերակայությանը
  • Նպաստել ՀՀ-ում իրավական, սոցիալ-տնտեսական զարգացմանը
  • Իրավական աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով խավերին
  • Նպաստել տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը, անդամակցել տարբեր միջազգային հասարակական միություններին և համագործակցել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կնպաստեն ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը
  • Նպաստել արբիտրների հեղինակության դերի և նշանակության բարձրացմանը ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներում
  • Նպաստել հայ իրավական դպրոցի ձևավորմանը
  • ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներում անվճար դասավանդել «Առևտրային արբիտրաժ»-ի մասին դատավարություն
  • Գործուն մասնակցություն ցուցաբերել ՀՀ հասարակական կյանքին:
     

Իր առջև ունեցած նպատակներն իրականացնելու համար «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության հետ միաժամանակ ստեղծվեց կազմակերպությանն առընթեր մշտապես գործող Առևտրային արբիտրաժը՝ Արբիտրաժային դատարանը: Այն իր գործունեության առաջին իսկ օրվանից՝

  • Հնարավորություն է տալիս առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում,
  • Կողմերին հնարավորություն է տալիս ազատ լինել իրենց միջև վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնվելու հարցում, որը ենթակա է միայն օրենքով նախատեսված սահմանափակումների,
  • Առաջին ատյանի դատարանին ընդդատյա վեճերի մի մասի լուծումն իր վրա վերցնելով զգալի ուր իրավասության դատարանների ծանրաբեռնվածությունը,
  • Արբիտրաժային դատարան դիմողներին հնարավորություն է ընձեռում հնարավորինս սեղմ ժամկետներում վեճի լուծում, հետևաբար նպաստում է խախտված իրավունքների ողջամիտ ժամկետում ուն:

«Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպությունը ստեղծել է նաև «Արբիտրների բարձրագույն դպրոց»-ը: Դպրոցի ստեղծումը պայմանավորված է գործերի պրոֆեսիոնալ և արագ լուծման համար որակյալ մասնագետներ ունենալու անհրաժեշտությամբ:

«Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպությունը և նրան առընթեր մշտապես գործող Արբիտրաժային դատարանը ողջունում է ձեզ իր պաշտոնական կայքէջում: Հուսով ենք մեր գործունեության արդյունքում առավելագույնս կնպաստենք ձեր խախտված իրավունքների վերականգնմանը և առկա վեճերի արդարացի լուծմանը: