«Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 24.01.2003թ.: Այն իր նպատակներն իրականացնելու համար ստեղծել է «Արբիտրաժային դատարան» և «Արբիտրների բարձրագույն դպրոց» կառույցները: «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության խնդիրներն ու նպատակներն են՝
- Օժանդակել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության և իրավական պետության զարգացմանը և ամրապնդմանը
 - Նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության խորացմանը
 - Օժանդակել ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը
 - Աջակցել ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը
 - Նպաստել ՀՀ-ում աղքատության կրճատմանը և սոցիալական խնդիրների լուծմանը
 - Միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքերին համապատասխան նպաստել մարդու իրավունքների և ազատության պաշտպանությանը
 - Իրականացնել փաստաբանների և արբիտրների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման ծրագրեր
 - Նպաստել ՀՀ-ում օրենքի գերակայությանը
 - Նպաստել ՀՀ-ում իրավական, սոցիալ-տնտեսական զարգացմանը
 - Իրավական աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով խավերին
 - Նպաստել տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը, անդամակցել տարբեր միջազգային հասարակական միություններին և համագործակցել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կնպաստեն ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը
 - Նպաստել արբիտրների հեղինակության դերի և նշանակության բարձրացմանը ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներում
 - Նպաստել հայ իրավական դպրոցի ձևավորմանը
 - ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներում անվճար դասավանդել «Առևտրային արբիտրաժ»-ի մասին դատավարություն
 - Գործուն մասնակցություն ցուցաբերել ՀՀ հասարակական կյանքին:
 
Իր առջև ունեցած նպատակներն իրականացնելու համար «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպության հետ միաժամանակ ստեղծվեց կազմակերպությանն առընթեր մշտապես գործող Առևտրային արբիտրաժը՝ Արբիտրաժային դատարանը: Այն իր գործունեության առաջին իսկ օրվանից՝
- Հնարավորություն է տալիս առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում,
 - Կողմերին հնարավորություն է տալիս ազատ լինել իրենց միջև վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնվելու հարցում, որը ենթակա է միայն օրենքով նախատեսված սահմանափակումների,
 - Առաջին ատյանի դատարանին ընդդատյա վեճերի մի մասի լուծումն իր վրա վերցնելով զգալի ուր իրավասության դատարանների ծանրաբեռնվածությունը,
 - Արբիտրաժային դատարան դիմողներին հնարավորություն է ընձեռում հնարավորինս սեղմ ժամկետներում վեճի լուծում, հետևաբար նպաստում է խախտված իրավունքների ողջամիտ ժամկետում ուն:
 
«Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպությունը ստեղծել է նաև «Արբիտրների բարձրագույն դպրոց»-ը: Դպրոցի ստեղծումը պայմանավորված է գործերի պրոֆեսիոնալ և արագ լուծման համար որակյալ մասնագետներ ունենալու անհրաժեշտությամբ:
«Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպությունը և նրան առընթեր մշտապես գործող Արբիտրաժային դատարանը ողջունում է ձեզ իր պաշտոնական կայքէջում: Հուսով ենք մեր գործունեության արդյունքում առավելագույնս կնպաստենք ձեր խախտված իրավունքների վերականգնմանը և առկա վեճերի արդարացի լուծմանը: