1. «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպությանն առընթեր մշտապես գործող արբիտրաժային դատարանի կարգավիճակը

1.1 «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպությանն (այսուհետ՝ ԻՊՄ ՀԿ) առընթեր մշտապես գործող Արբիտրաժային Դատարանը (այսուհետ՝ Արբիտրաժային Դատարան) ԻՊՄ ՀԿ-ի կողմից ստեղծված վեճերի լուծմանը նպաստող մարմին է:
1.2 Արբիտրաժային Դատարանն իր գործունեությունն իրականուցնում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք), Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն կանոնադրության ԻՊՄ ՀԿ-ի ընդհանուր ժողովի կողմից հաստատվող կանոնակարգերի հիման վրա:
1.3 Արբիտրաժային Դատարանը իրավաբանական անձ չէ, այն ԻՊՄ ՀԿ-ի անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ
1.4 Արբիտրաժային Դատարանն ունի կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ խորհրդանիշեր:
1.5 Արբիտրաժային Դատարանի անվանումն է.

  • հայերեն լրիվ՝ «Իրվունքի պաշտպան միավորում» հասարակական կազմակերպությանը կից մշտապես գործող Արբիտրաժային Դատարան
  • հայերեն կրճատ՝ ԻՊՄ ՀԿ-ին կից Արբիտրաժային Դատարան
  • ռուսերեն լրիվ՝ Арбитражный Суд
  • անգլերեն լրիվ՝ Court of Arbitration

1.6 Արբիտրաժային Դատարանի գտնվելու վայրն է՝ ՀՀ, ք. Երևան 0010, Վարդանանց 2 փակ., 6 շենք, թիվ 10:
Հեռախոս. (+37410) 52 58 42
Ֆաքս. (+37410) 54 11 97
Պաշտոնական կայք www.verdict.am
Էլ. փոստ. info@verdict.am

2. Արբիտրաժային դատարանի ստեղծումը, կառուցվածքը և կառավարումը

2.1 Արբիտրաժային Դատարանը ստեղծված է համարվում ԻՊՄ ՀԿ-ի ընդհանուր ժողովի կողմից սույն կանոնադրության ստեղծման պահից:

2.2 Արբիտրաժային Դատարանը կազմված է՝

  • Արբիտրաժային Դատարանի նախագահից,
  • Արբիտրներից
  • Կարգապահական հանձնաժողովից,
  • տեղակալներից,
  • Աշխատակազմի ղեկավարից
  • Գրասենյակի ղեկավարից
  • Նիստերի քարտուղարներից
  • Օգնականներից
  • Գործավարներից
  • և այլն:

2.3 Արբիտրաժային Դատարանի ընդհանուր կառավարումը իրականացնում է Արբիտրաժային Դատարանի նախագահը՝ Օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
2.4 ԻՊՄ ՀԿ նախագահը Կազմակերպության գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է, ով ընտրվում է 2 տարի ժամկետով, ընդհանուր ժողովի կողմից և ի պաշտոնե հանդիսանում է Արբիտրաժային Դատարանի նախագահը:
2.5 ԻՊՄ ՀԿ խորհրդի անդամները և նախագահը չեն կարող լինել կարգապահական հանձնաժողովի անդամներ:
2.6 Արբիտրաժային Դատարանի կառավարմանը վերաբերող բոլոր իրավասությունները Արբիտրաժային Դատարանի անունից իրականացնում է Արբիտրաժային Դատարանի նախագահը՝ համաձայն կանոնադրության: Արբիտրաժային Դատարանի նախագահի լիազորությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և Արբիտրաժային Դատարանի կանոնակարգով:

2.7 Արբիտրաժային Դատարանի նախագահի իրավասության հարցերն են.

2.7.1 Արբիտրաժային Դատարանի ընթացիկ գործունեությունը ղեկավարում և կառավարում է Արբիտրաժային Դատարանի նախագահը,
2.7.2 Առանց լիազորագրի ներկայացնում է Արբիտրաժային Դատարանը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում;
2.7.3 Ապահովում է Արբիտրաժային Դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը;
2.7.4 Արբիտրաժային Դատարանի անունից իրականացնում է կանոնակարգով Արբիտրաժային Դատարանին վերապահված գործառույթները;
2.7.5 Կատարում է աշխատանքի բաշխում Արբիտրաժային Դատարանի աշխատակիցների միջև;
2.7.6 Հաստատում է Արբիտրաժային Դատարանի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը:
2.7.7 Արբիտրաժային Դատարանի կանոնադրության հաստատումը, կանոնադրությունը փոփոխելը, ինչպես նաև կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելը;
2.7.8 Արբիտրաժային Դատարանի կանոնակարգի, դրա փոփոխությունների հաստատումը;
2.7.9 Արբիտրաժային Դատարանի արբիտրների կազմը՝ անվանացուցակը հաստատելը, Արբիտրաժային Դատարանի նախագահի տեղակալների և Արբիտրաժային Դատարանի գլխավոր քարտուղարի նշանակումը ,
2.7.10 Արբիտրաժային Դատարանի ծախսերի չափը, արբիտրների հոնորարների չափը հաստատելը;
2.7.11 Կազմակերպում է Արբիտրաժային Դատավարության դատական պրակտիկայի ուսումնասիրումը և ամփոփումը, Արբիտրաժային Դատարանում քննված գործերի վիճակագրության վարումը;
2.7.11 Արբիտրաժային Դատարանի գործունեության դադարեցումը;
2.7.12 ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ;
2.7.13 Արբիտրաժային Դատարանին ամրակցվող գույքի կազմը և չափը որոշելը;
2.7.14 Արբիտրաժային Դատարանի վարչակազմակերպական կառուցվածքը և հաստիքացուցակը, ինչպես նաև Արբիտրաժային Դատարանի աշխատակիցների վարձատրության չափը հաստատելը՝ Արբիտրաժային Դատարանի նախագահի ներկայացմամբ:
2.7.14 Իրականացնում է Օրենքով, սույն կանոնադրությամբ և Արբիտրաժային Դատարանի կանոնակարգից բխող այլ լիազորություններ;
2.8 Արբիտրաժային Դատարանի նախագահն ունի տեղակալներ:
2.9 Արբիտրաժային Դատարանի նախագահի տեղակալների գործունեության շրջանակները սահմանվում են Արբիտրաժային Դատարանի նախագահի կողմից:
2.10 Արբիտրաժային Դատարանի նախագահի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է Արբիտրաժային Դատարանի նախագահի տեղակալներից մեկը՝ Արբիտրաժային Դատարանի նախագահի նշանակմամբ:

3. Կարգապահական հանձնաժողով

3.1 Կարգապահական հանձնաժողովը կարգապահական վարույթ իրականացնող անկախ մարմին է, որն ընտրվում է ԻՊՄ ՀԿ-ի ընդհանուր ժողովի կողմից ԻՊՄ ՀԿ-ի անդամների կազմից վարկանիշային կարգով՝ փակ գաղտնի քվեարկությամբ՝ 2 տարի ժամկետով, 3 անդամի կազմով, որոնցից մեկն ընտրվում է հանձնաժողովի նախագահ:
3.2 Կարգապահական հանձնաժողովը՝
3.2.1 Արբիտրաժային դատարանի անդամների նկատմամբ իրականացնում է կարգապահական վարույթ:
3.2.2 Տալիս է եզրակացություն կարգապահական տույժ նշանակելու կամ վարույթը կարճելու մասին:
3.3 Կարգապահական հանձնաժողովի նիստերը հրավիրում է կարգապահական հանձնաժողովի նախագահը՝ ըստ անհրաժեշտության:
3.4 Կարգապահական հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է սույն կանոնադրությանը համապատասխան:

4. Արբիտրաժային դատարանի գործունեության երաշխիքների ապահովումը

4.1 Արբիտրաժային դատարանը ՀՀ օրենքներով և սույն կանոնադրությամբ ու իր կանոնակարգով սահմանված խնդիրների լուծման համար տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն ամրակցված գույքը:
4.2 Օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով Արբիտրաժային դատարանի գործունեությունիաց առաջացած դրամական միջոցները առաջնահերթության կարգով ուղղվում են արբիտրների հոնորարների, վարչական ծախսերի և կանոնակարգով սահմանված Արբիտրաժային դատարանի այլ ծախսերի վճարմանը: Մնացած գումարը սահմանված կարգով ուղղվում է ՀԿ կանոնադրական նպատակների իրականացմանը

5. Արբիտրաժային դատարանի գործունեության դադարեցումը

5.1 Արբիտրաժային դատարանի գործունեությունը դադարում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև՝ համաձայն սույն կանոնադրության:
5.2 Արբիտրաժային դատարանի գործունեությունը համարվում է դադարած՝ այդ մասին ՀԿ-ի նախագահության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

6. Արբիտրաժային համաձայնություն ք …………01.01.17թ.

«………» ՍՊԸ-ն, այսուհետև` Ընկերություն, ի դեմս ……… մի կողմից և քաղ/ իրավ. անձ(տվյալները), այսուհետև` Հաճախորդ, մյուս կողմից, միասին անվանվելով «Կողմեր», կնքեցին սույն արբիտրաժային համաձայնությունը հետևյալի մասին.
1. Կողմերի միջև …… թ. կնքված թիվ …… պայամագրի և դրա կատարումն ապահովող …… թ. կնքված թիվ ………… պայմանագրի կապակցությամբ ծագած բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությունը, հանձնվում է «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ առընթեր մշտապես գործող առևտրային արբիտրաժին, այսուհետ` Արբիտրաժ:
2. Արբիտրաժում գործի քննությունը իրականացվելու է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ առընթեր մշտապես գործող առևտրային արբիտրաժի կանոնադրությանը համապատասխան: Ընդ որում, սույնով հաճախորդը հավաստիացնում է , որ տեղեկացված է «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ առընթեր մշտապես գործող առևտրային արբիտրաժում գործերի քննության ընթացակարգին: Վերոհիշյալ նորմատիվային նյութերը տեղակայված են www……………, կայքում, ինչպես նաև դրանք կարելի է ստանալ արբիտրաժից կամ Ընկերության գրասենյակից:
3. Կողմերը սահմանում են, որ արբիտրաժային տրիբունալը ձևավորվում է միանձնյա արբիտրի կազմով և արբիտրաժային տրիբունալը նախագահող միանձնյա արբիտր է նշանակվում «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ առընթեր մշտապես գործող առևտրային արբիտրաժի արբիտրների ցանկից:
4. Վեճերը լուծվում են ՀՀ նյութական իրավունքի նորմերին համապատասխան:
5. Արբիտրաժային դատավարության լեզուն հայերենն է, արբիտրաժի վայրը` ք. Երևան, Վարդանանց 2-րդ անցուղի, 6 շենք, 10 բնակարան:
6. Սույն համաձայնությունը կնքված է հայերեն լեզվով, երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ: